13.10.2017
Խնդրում եմ չմոռանաս
Ժամանակը երբեմն սահում է պարզապեսՈւ դու հեռացար անցած օրվա հետ
Հեռացար հուշերով
Ես, ես միշտ կհիշեմ քեզ ու կժպտամ
Ու երջանիկ կլինեմ,
Որ եղել ես կողքիս
Թեև բաժանվում են մեր ճամփաները
Ես չեմ մոռանա, ու դու էլ մի՛ մոռացիր
Մեր հիշողությունները
Խնդրում եմ, չմոռանաս, խնդրում եմ, չմոռանաս
Երբ ես քեզ հետ էի դժվար պահին
Ու դու էլ՝ ինձ հետ
Խնդրում եմ, չմոռանաս միասին անցկացրած մեր ակնթարթները
Երբ ժամանակն իմն էր ու քոնը
Երբ ազատ էինք ու անկեղծ
Խնդրում եմ չմոռանաս, խնդրում եմ չմոռանաս
Ցտեսություն, չկա ավելի տխուր բառ
Ու դժվար է հեռանալը
Տանելով միայն հուշեր
Ով գիտե ինչ կարող էլ լինել
Մենք թողնում ենք ետևում մի կյանք ու ժամանակ
Որ չենք իմանա երբեք ինչպիսին կլիներ
Խնդրում եմ չմոռանաս, խնդրում եմ չմոռանաս
Երբ ես քեզ հետ էի դժվար պահին
Ու դու էլ՝ ինձ հետ
Ու չմոռանաս, խնդրում եմ չմոռանաս
Խնդրում եմ, չմոռանաս, խնդրում եմ, չմոռանաս
Երբ ես քեզ հետ էի դժվար պահին
Ու դու էլ՝ ինձ հետ
Խնդրում եմ, չմոռանաս միասին անցկացրած մեր ակնթարթները
Երբ ժամանակն իմն էր ու քոնը
Երբ ազատ էինք ու անկեղծ
Խնդրում եմ չմոռանաս, խնդրում եմ չմոռանաս
Ու ինչպես էինք ծիծաղում, ինչպես էինք ժխտում
Այս աշխարհն իմն էր ու քոնը
Ու որ ոչ մի երազանք անհնարին չէր թվում
Ես քո հենարանն էի, դու՝ իմը
Փայլում էր մեր ամեն մի օր
Ու մեր անունը գրել էինք մենք երկնքում
Վազում էինք այնքան արագ, այնքան ազատ
Ես ունեի քեզ, դու ունեիր ինձ
Խնդրում եմ չմոռանաս, խնդրում եմ չմոռանաս